20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հունական թատրոնը հանդիսատեսին խնդրել է տոմսի փոխարեն սնունդ բերել

Սալոնիկում գտնող հյուսիսային Հունաստանի Ազգային թատրոնը կոչ է արել հանդիսատեսին թատրոնի տոմս գնելու փոխարեն սնունդ բերել: Այս կերպ թատրոնը ցանկանում է բարեգործական ակցիա կազմակերպել եւ օգնել որբերին ու միայնակ մայրերին ճգնաժամից դուրս գալ:

Թատրոնը խնդրել  հանդիսատեսին այնպիսի մթերք բերել, որը շուտ չի փչանում, որպեսզի մի անի օրվա ընթացքում այն հնարավոր լինի ուղարկել սոցիալական կազմակերպություններին: Այս ակցիան կիրագործվի հինգ ներկայացումների ընթացքում, որոնք կկայանան մարտին եւ ապրիլին:

Հունաստանի Ազգային թատրոնում  կցուցադրվեն իսրայելական, ռումինական, ինչպես նաեւ Միլանի թատրոնների ներկայացումները: Հույները կցուցադրեն “Դիբուկ” ներկայացումը, որտեղ կխաղան միայն երկու դերասան` Դմիտրիս Պապանիկոաուն եւ Դեսպիան Կորտին, որոնք երկուսով կխաղան քառասուն դեր:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ