02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Փրկել Էլենին

“Խոսքի իրավունք” միավորումը դիմում է բարի եւ կարող մարդկանց ոչ հեշտ խնդրանքով`փրկե’լ 30 ամյա Էլեն Քալաշյանի կյանքը: 2010-ի դեկտեմբերին մամոգրաֆիայի կենտրոնում` բժշկական գիտությունների թեկնածու Ա.Խ. Հակոբյանի մոտ հետազոտվելուց հետո աղջիկը տեղեկացավ, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի: Շենգավիթ բժշկական կենտրոնում նրան վիրահատեց դոցենտ Ա.Վ.Ստեփանյանը: Հյուսվածքաբանական հետազոտությունները ցույց տվեցին, որ նորագոյացությունները ոչ միայն կրծքի վրա են, այլ նաև […]

“Ոչխար է այն մարդը, ով կփորձի ինձ խոտան անվանել”. Վ. Այվազյանը բորբոքվեց, վեճը թեժ էր

ՀԱԿ-ՀՀԿ բանավեճն այսօր “Հայելի” ակումբում վեճի վերածվեց: Քաղաքական զարգացումներից խոսելու եկած Ֆելիքս Խաչատրյանի ու Վարդան Այվազյանի բանավեճն ավելի շատ լեզվակռվի էր նման: Բանախոսներն իրար հերթ չտալով փորձում էին իրենց տեսակետները ներկայացենլ: Մասնավորապես, ՀԱԿ անդամն անընդհատ ընդհատում էր Վարդան Այվազյանին` թույլ չտալով ավարտին հասցնել միտքը: Ի վերջո, ՀՀԿ-ական պատգամավորի նյարդերը տեղի տվեցին եւ բանախոսները վիճեցին: “Էս […]

Գեւորգ Կոստանյանը գլխով է պատասխանատու

“Ինձ համար, որպես քաղաքացի, որեւէ տարբերություն չկա, թե հանցագործը որ հոդվածով կդատվի, բայց, որպես դատախազ, ես գլխով պատասխանատու եմ ցանկացած որակման համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի փաստով քրեական գործերը, որպես կանոն  հարուցվում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով, այլ ոչ սպանության, ասել է ՀՀ զինդատախազ Գեւորգ […]

Աբովյան փողոցի մայթերը վերադարձվում են երևանցիներին

Աբովյան փողոցի մայթերին տեղադրված ժամանակավոր շինություններն ապամոնտաժելու և մայթերն ազատելու  նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից բանակցություններ էին ընթանում տնտեսվարողների հետ։ Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ՝  տնտեսվարողների մի մասը դեռևս դեկտեմբերին ինքնակամ ապամոնտաժեց իրեն պատկանող ժամանակավոր շինությունները։ Մասնավորապես ապամոնտաժվել են Թումանյան–Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարակից հատվածում, Մոսկվիչկա խանութի հարևանությամբ տեղադրված […]

Զինդատախազի կոչը լրագրողներին /վիդեո/

“Ցավոք, մենք ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ տարածվում է այնպիսի տեղեկատվություն, որը ոչ միայն բացարձակ ապատեղեկատվություն է, այլեւ շատ դեպքերում այն  արձագանք է ստանում եւ հասարակության կողմից ընկալվում է որպես կատարված փաստ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով բանակում տեղի ունեցած հանցագործությունների, մասնավորապես մահվան ելքով դեպքերի լուսաբանմանը: “Իհարկե, տեղեկատվության ձեռքբերման […]

Քննչական փորձարարության արդյունքների կեղծման մասին խոսք լինել չի կարող. զինդատախազը` Օհանջանյանի գործի մասին

ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձել է Կարճաղբյուրի զորամասում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործին եւ  նրա  ծնողների այն պնդմանը, թե իբր փորձաքննության արդյունքները կեղծվել են: Լրագրողը, մասնավորապես, զինդատախազից հետաքրքրվեց, թե զինդատախազը եղել է դեպքի վայրում, “ինչո՞ւ արձանագրություն չի կազմվել գործի առնչությամբ ,  եւ ինչո՞ւ են փաստերն աղավաղվել”: Զինդատախազը ի պատասխան […]

Դուրյանի գանգի մասին հարցը ցնցել է Հասմիկ Պողոսյանին

“Այսօր, երբ ես գալիս էի կառավարության նիստին, ինձ շատ զարմանալի մի հարց տվեցին, որը ինձ ցնցեց: Պետրոս Դուրյանի  համար տեղ չի գտնվել Պանթեոնում եւ այդ իսկ պատճառով մենք որոշել ենք գանգը ամփոփել պատի մեջ: Շինծու, արհեստական, անհասկանալի բզզոցներ են: Ընդհանրապես այդպիսի խնդիր չկա”,-այսօր լրագորղենրի հետ ճեպազրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` անդրադառնալով  Պետրոս […]

“Ռազմական գործողություն Իրանի դեմ չի ծրագրվում”.ՆԱՏՕ

Բարաք Օբաման կոչ է արել Իրանին խաղաղ բանակցություններ սկսել Հորմուզի նեղուցի փակման հարցով: Սակայն առայժմ Սպիտակ տանը չեն մեկնաբանում այս ինֆորմացիան: Միաժամանկ, ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը հայտարարել է, որ Իրանի դեմ ոչ մի ռազմական գործողություն չի ծրագրվում: “Կարեւորն այն է, որ շարունակվի էներգամատակարարումը Հորմուզի նեղուցով: Իրանի իշխանությունները պարտավոր են գործել որպես միջազգային հասարակության անդամ`միջազգային […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. Բաքվում հայկական ջարդերի տարելիցին ընդառաջ /վիդեո/

Այսօր Բաքվում հայերի ջարդերի 22-րդ տարելիցն է: 1990-ի հունվարի 13-19-ը ադրբեջանցիների կողմից սպանվեց մոտ 400 հայ, 200` աքսորվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից: Զոհերի ճշգրիտ թիվը նշել հնարավոր չէ, քանի որ հայկական ջարդերի գործով հետաքննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների սպանությունները շարունակվել են մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք են ներխուժել սովետական բանակի ստորաբաժանումները: Բաքվի ջարդերը կազմակերպված եւ զանգվածային բնույթ […]

Կոչ գործարարներին

Հարգելի հայրենակիցներ, Վերջին տարիներին ահռելի չափերի է հասել մեր հայրենիքի բնության ավերումն ու բնական ռեսուրսների անխնա շահագործումը: Չկա բնապահպանական որեւէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի: Այս պայմաններում, ՀՀ իշխանությունները, բնության ավերումը կանխարգելելու եւ երկրի բնական ռեսուրսները բանական օգտագործելու ուղիով շարժվելու փոխարեն, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ /հատկապես Համաշխարհային Բանկի/ որդեգրել են բոլոր հասանելի հանքավայրերը շահագործելու եւ ռեսուրսները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ