22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2023

Տարադրամի փոխարժեք

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 401.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 404.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 437.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 444.50 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.50 դրամ (+0.00 […]

Տարաձայնություններ քաղաքական և ռազմական թևերի միջև

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պետք է հրաժարական տա՝ հաջորդ տարվա գործողությունների ծրագրի բացակայության պատճառով, հայտարարել է Գերագույն Ռադայի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ, իշխող «Ժողովրդի ծառա» ուժը ներկայացնող պատգամավոր Մարյանա Բեզուգլայան։ «Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չկարողացավ 2024 թվականի ծրագիր ներկայացնել: Ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ասիմետրիկ, ոչ սիմետրիկ: […]

Թուրքիայում հեղեղվել են խոշոր քաղաքներ

Միլիեթի փոխանցմամբ՝ Էգեյան և Միջերկրական ծովերը Թուրքիայում ափերից դուրս են եկել: Արդյունքում հեղեղվել են խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Իզմիրն ու Անթալիան: Տեղական իշխանությունները հայտարարել են վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։ Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։ Կան զոհեր և տուժածներ։ Մարմարա ծովի […]

Պայքարեք նիկոլիզմի, այլ ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պայքարեք նիկոլիզմի, այլ ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ։ Տրամաբանական չէ,երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։ Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին,այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։ […]

Եթե 90-ականներին ամուր հիմք դրվեց մեր գոյատևման ու ռեգիոնում դերակատարության, ապա 2018-ից` նահանջի, դավաճանության և անկման․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում վերջին 5 տարիներին, հասարակության համար դեռ ամբողջովին «մարսված» չէ, հակառակ դեպքում մարդկանց շատ ավելի մեծ խմբեր ներգրաված կլինեին այս իշխանության հեռացման գործընթացին, իսկ անտարբերությունն ու հիասթափությունն այսպիսի մասշտաբներ չէր ունենա: Խնդիրը այն չէ, որ տարբեր փուլերում […]

Մտադիր ենք Ֆրանսիայի դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնում եմ հանրությանը, որ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ […]

Դա անհավանական փորձ է: Վարչապետը փորձարկեց նոր կործանիչը

Հնդկաստանի վարչապետն անձամբ է փորձարկել Tejas կործանիչը: «Դա անհավանական փորձ էր: Այն ուժեղացրեց իմ վստահությունը մեր երկրի սեփական հնարավորությունների հանդեպ և ստիպեց ինձ կրկին հպարտություն և լավատեսություն զգալ մեր ազգային ներուժի նկատմամբ», – հայտնել է Նարենդրա Մոդին։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Tejas մարտական ինքնաթիռը կարող է գործել ցանկացած եղանակային պայմաններում: Կործանիչի ստեղծման աշխատանքները սկսվել […]

Ո՞ւր են գնացել Կենտրոնական բանկի գումարները. Երկու ամսում պահուստները կրճատվել են ավելի քան 406 մլն դոլարով

Կենտրոնական բանկի արտաքին պահուստները վերջին երկու ամիսներին կտրուկ նվազել են։ Եթե օգոստոսին դրանք անցնում էին 4 մլրդ 219 մլն դոլարից, ապա հոկտեմբերի վերջին կազմել են: Երկու ամսում ԿԲ արտաքին պահուստները կրճատվել են ավելի քան 406 մլն դոլարով. շուրջ 252 միլիոնով՝ սեպտեմբերին, և 154 միլիոնով՝ հոկտեմբերին։ Ավելի շատ են կրճատվել զուտ արտարժույթով արտահայտված պահուստները։ Օգոստոսին ԿԲ-ն […]

Մենք նույնպես Սեւ ծովում ավերածությունների պատճառ դարձած ցիկլոնի ազդեցության տակ ենք: Ուժեղ քամիներ են սպասվում

«Ցիկլոնը, որ հիմա պտտվում է Սև ծովի վրա, դրա ծայրամասերի ազդեցությունը նաև մեր երկրում է, այսինքն գտնվում ենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ արձագանքելով հարցին, հնարավո՞ր է Սև ծովի ափերին մոլեգնող փոթորիկը Հայաստան հասնի։ Նրա խոսքով, հանրապետության մի շարք շրջաններում այս պահին առկա են ուժեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի