22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2022

«Իրենք կողմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում». «Դիմադրություն» շարժումն ավարտեց ակցիան Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ

«Դիմադրություն» շարժումը ավարտեց ակցիան Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։ Ընդդիմադիր պատգամավորներին այդպես էլ թույլ չտվեցին մտնել շենք՝ հանդիպելու նախարարներին։ Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ, իրենց տեղեկություններով, նախարարները տեղում չեն։ Նա ասաց, թե նախարարներն, այդպիսով, կողմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց երթը շարունակել, ճանապարհին կորոշեն է՝ ինչ են անելու։

Դավաճանը հեռացվելու եւ մեկուսացվելու է. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ոստիկանությունն իր էս կարգի գործողություններով, խաղաղ ցուցարարների, պատգամավորների հանդեպ վայրի, անհավասարաչափ, կոշտ հարձակումներով կրկին ապացուցեց, որ ինքը եւս դավաճան է ինքը եւս հայրենադավ է, ինչպես էն բանը, ում պաշտպանում է…   Էսպես չի մնալու, դավաճանը հեռացվելու եւ մեկուսացվելու է, մեղք եք, պարոնայք սպաներ, հասկացեք […]

«Ինչպիսի տնտեսական քաղաքականություն էր վարվում ու ինչպես էր զարգանում տնտեսությունը Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանները պարտվել են անգամ իրենց իսկ ասած «տնտեսական հեղափոխության»կանխատեսումներում։ Հայաստանում այսօրվա տնտեսական անկայուն վիճակը, ոչ թե ճգնաժամային իրադարձությունների հետևանք է, այլ կառավարման խնդրի արդյունք։ Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքների բացակայություն, համակարգային անպատրաստվածություն, ճգնաժամ ու խայտառակ գնաճ։ Ահա թե ինչպիսի ապագա էր սպասվում 2018-ից հետո Հայաստանում։ […]

Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված. պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա. Արարատ Միրզոյան

Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, թե 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ «Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ […]

Պատերազմի, մահվան, կորուստի ու չարիքի ուժը պետք է հեռացնել զավթված իշխանությունից.Արտակ Զաքարյան

Եթե մոտ ապագայում չեք ցանկանում նոր պատերազմ, ուրեմն շատ արագ պետք է հասնել սրանց հրաժարականին` ի խաղաղություն, ի շահ և ի բարօրություն յուրաքանչյուրի:Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը և հավելել. «Պատերազմի, մահվան, կորուստի, ստի, կեղծիքի, բանսարկության, թշնամանքի, անաստվածության ու չարիքի ուժը պետք է հեռացնել զավթված իշխանությունից: Սատանան չարիք է և վերջ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի