Հաղթանակ կամուրջի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ընդդիմադիրները փակել են կամուրջն ու կաթվածահար արել երթևեկությունը։ Ոստիկանությունն անցավ գործի՝ փորձելով բացել փակ հատվածը։ Այս հատվածում էր նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ում ոստիկանները փորձեցին բերման ենթարկել, քաղաքացիները, սակայն, թույլ չտվեցին։
12։00-ից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը չորս տարբեր ուղղություններով։ Ներկայում փակ է Հաղթանակի կամուրջը։ Այս ուղղությամբ երթ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու ընդդիմադիր մի խումբ քաղաքացիներ։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ ու չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ոստիկաններն այս հատվածում մեծաթիվ ուժեր են կուտակել, Իշխան Սաղաթելյանն էլ կատակեց. «Ոստիկաններ, […]