08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բքի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Արթիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Վանաձորում, Դիլիջանում, Սևանում, Ճամբարակում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման […]

Սահմանին լարված է

Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվածպատասխան  գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերիընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային […]

Հայկական երկաթուղու ռելսերը դեպի Մոսկվա` ժանգոտել են/ ֆոտո

Երեւանի երկաթուղային կայարանից օգտվողներին կայարանի տնօրինությունը տեղեկացնում է, թե ինչ ժամանակացույցով են շարժվում մոսկովյան երկաթուղային կայարանների գնացքները, թե որ կայարանից ինչ ուղղությամբ եւ որ ժամերին են շարժվում գնացքները: Ո՞ւմ է հետաքրքիր այդ ամենը, երբ «Հարավկովկասյան երկաթուղին» (հայկական երկաթուղին) վերջին 25 տարիներին չի ապահովում գնացքների շարժը աբխազական երկաթուղով դեպի Ռուսաստան: Henaran.am-ը փորձել է փոքր հարցախույզով պարզել, […]

7 օր առաջնագծում/ վիդեո

  Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներիհամաձայն, մարտի 20-ից 26-ն ընկածժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդիկողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոցականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 13000 կրակոց: Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում […]

Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է հայերի Սուրբ Զատիկը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է Քրիստոսի Հարության տոնի պատարագին։ Այս մասին գրում է Georgia Online-ը։ Նա շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին՝ մաղթելով ուրախ Սուրբ Զատիկ։ Նախարարի հետ պատարագին ներկա են եղել նաև պաշտպանության նախարարության այլ բարձրաստիճան այրեր։

Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում/ ֆոտո

Երեկ՝ մարտի 27-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում, Բաթումիում նշվեց հավատացյալ հոծ բազմության մասնակցությամբ: Հավատացյալներով լեփ-լեցուն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց ժամերգություն, Անդաստան, այնուհետև մատուցվեց Զատկական Սուրբ և Անմահ Պատարագ: Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Զատկական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս […]

Հակառակորդի գնդակոծությունից Արցախում 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորվել

Մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաեւ 60 (39 արկ) եւ 82 (34 արկ)  միլիմետրանոց ականանետեր,  ՀԱՆ-17 (48 արկ)  ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Մարտի 26-ին՝ […]

Նախագահն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանի Հանրապետություն նրա պաշտոնական առաջին այցի շրջանակներում և հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն […]

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական «Beyazgazete.com» կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև:  Վեճը վերածվել է քաշքշուքի, ինչի հետևանքով Հյուսեինը մերձիմահ ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել […]

Մենք իսկապես ցանկանում ենք, որ այս խնդիրը վերջապես հեռացվի օրակարգից. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինսկի խմբին մեղադրել էր «իրենց գործողություններով հակամարտության սառեցմանը նպաստելու մեջ»: Մեկնաբանելով այս խոսքերը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը չի կարող ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, հայտնում է Tass-ը։ Զախարովան ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը ևս այս խնդրի լուծում է փնտրում։ «Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված