13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Գլխավոր դատախազը պատասխանել է Արցախի նախագահներին

 2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել […]

Սահմանին ավելացել են փոխհրաձգությունները. ՊԲ հրամանատար

Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողներիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գենարալ-մայոր Կարեն Աբրահամյանը և շեշտել, որ Պաշտպանության բանակը ցանկացած պահի պատրաստ է հակառակորդի կողմից սադրանքների:  «Վերջին իրողությունը թերևս այն է, որ հակառակորդի կողմից ունեցել ենք մեկ […]

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կմասնակցի տոնական միջոցառումներին: Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:

Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ

Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ։ Այս մասին  հայտնել են ՀՀԿ գրասենյակից։ Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի արդյոք Սերժ Սարգսյանը հրապարակային տոնակատարություններին։ Հիշեցնենք, որ մայիսի 8–ին լրանում է Շուշիի ազատագրման 27–րդ տարին։

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց

Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:   Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել […]

Հայերը չեն հավատում իրենց երկրի ապագային. Մամեդյարովը

«Ինքնաթիռում ես մտքերի փոխանակություն ունեցած հայաստանցի լրագրողների հետ։ Նրանք ասացին, որ սփյուռքը օգնում է իրենց։ Սակայն նույնիսկ սփյուռքը չի հավատում այդ երկրի ապագային։ Հիմնական ուղերձը մենք պետք է տեղ հասցնենք բաց կերպով։ Որքան զորեղ է մեր դիրքորոշումը, այնքան մենք ավելի ուժեղ ուղերձ տեղ կհասցնենք»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը միջմշակութային երկխոսությանը նվիրված […]

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների համատեքստում ավելի սարսափելի է Հայաստանի միջազգային դիվանագիտական մերկությունն ու լռությունը /տեսանյութ/

Ադրբեջանի տարածքում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունն ամփոփված է իր անվան մեջ, որին որևէ վերլուծաբան այս օրերի ընթացքում ուշադրություն չի դարձրել։ Զորավարժության նպատակն այն է, որ Թուրքիան կարողանա վերականգնել իր սահմանները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Զինված ուժերի պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները շարունակական […]

Յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային բնագիծ մխրճված հակառակորդին /տեսանյութ/

Մայիսի 3-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող տանկային բրիգադի ուժեղացված ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանը:   Զորախաղերի ընթացքում մոտոհրաձգային ուժերը գործել են գերազանց արագությամբ և ցուցաբերել մարտական վարպետության բարձր մակարդակ: Արդյունքում՝ յուրային ուժերը կարողացել են ջախջախել պայմանականորեն կրակային […]

Թուրքիան թույլ չի տալու, որ հայ համայնքն ընտրություն կատարի. Հրանուշ Խառատյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար: Պատմաբան Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Թուրքիան թույլ չի տալու, որ հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված