Նոր նշանակում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։





































