08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Դավիթ Թորոսյանը ներկայացրել է իր մարզչական շտաբը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ներկայացրել է իր մարզչական շտաբը: Մեծահասակների հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզիչը` Արմեն Հակոբյանը: Ավագ տարիքի պատանիներին ավագ մարզիչն է Արշավիր Գրիգորյանը, որին կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին կմարզի Աշոտ Ավետիսյանը: Կանանց հավաքականի ավագ մարզիչ է […]

«Բարսելոնա» – «Ռեալ»․ բուքմեյքերական կանխատեսումներ

Իսպանական Պրիմերայի 14-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի առաջատար Մադրիդի «Ռեալին», որին զիջում է 6 միավոր։ William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.85 գործակցով: Արքայական ակումբի հաղթականի գործակիցը 4․00 է, իսկ ոչ ոքին՝ 4.00: Դեկտեմբերի 3-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։15-ին:

«Մխիթարյանը Ֆանտաստիկ էր»

Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նեւիլը, մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում լոնդոնյան «Վեստ Հեմի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակը,  և անդրադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Նա ֆանտաստիկ էր: Ինձ ամենաշատը տպավորվեց այն, որ Մխիթարյանը չի կատարում մեկ-երկու հպումից ավելի: Նա վարակում է Ռունիին, Մարտիալին ու Իբրահիմովիչին՝ օգնելով մտնել խաղի մեջ: Կարծում […]

Հայաստանի հավաքականը Թուրքիայում ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարին կանցկացնի ընկերական հանդիպում: Այս մասին  տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Արթուր Պետրոսյանի թիմի մրցակիցը կլինի Ուզբեկստանի հավաքականը: Խաղը կկայանա փետրվարին Թուրքիայի Անթալիա քաղաքում:

«Սա առաջընթաց է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում լոնդոնյան «Վեստ Հեմի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին: «Շատ ուրախ եմ նրա համար, քանի որ այսօր խաղում էինք Պրեմյեր լիգային համապատասխան  որակներ ու բնավարություն ունեցող թիմի հետ: Սա  առաջընթաց է, քանի որ «Ֆեյենորդի» դեմ խաղում մենք կարող […]

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կարլսենը

Նորվեգացի գրոյսմեյստեր Մագնուս Կարլսենը պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա 3:1 հաշվով հաղթելով ռուս Սերգեյ Կարյակինին: Տիտղոսային հանդիպումը կայացել է Նյու-Յորքում: Մոտ 1 մլն եվրո մրցանակային ֆոնդով 55-րդ շախմատային մրցաշարը կայացել է Նյու-Յորքում նոյեմբերի 11-30-ը: Ըստ մրցաշարի կանոնների՝ մրցակիցները պետք է դասական շախմատի 12 խաղ խաղային, սակայն 6:6 հաշվից հետո խաղը շարունակել են թայ-բրեքում, […]

«Մեր ձգտումը բավարար չէ»

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց  տարին: «Իմ կարծիքով տարին ստացված էր: Սակայն առավելագույն արդյունքը, որն ակնկալում էինք, չեղավ: Տարին չի կարելի անհաջող համարել, քանի որ աննախադեպ մասնակցություն ունեցանք Օլիմպիական խաղերին, իսկ մեր գլխավոր խնդիրը դա էր: Մեծ հաշվով թիմում չունեինք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, որպեսզի համոզված լինեինք, որ վերադառնալու […]

Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման (4:1) լավագույն խաղացող: Մխիթարյանն իր  թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն լավագույնը ճանաչելու համար: Հենրիխ Մխիթարյանին լավագույնն է ճանաչել նաեւ SkySportsStatto-ն: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանի կատարած 46 փոխանցումից 94 տոկոսը հասել է թիմակիցներին: […]

Բրիտանացի ֆուտբոլիստների շոկային բացահայտումները․ մանկապիղծ-մարզիչը տարիներ շարունակ բռնաբարել է դեռահաս մարզիկներին /վիդեո/

Բրիտանիայում սպորտային աշխարհը ցնցվել է նոր բացահայտումից։ Պարզվում է, երկար տարիներ ֆուտբոլային մանկապիղծ-մարզիչը բռնաբարել է դեռահաս մարզիկներին։ Այս պատմությունը թերեւս երբեք չբացահայտվեր, եթե «Շեֆիլդ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էնդի Վուդվորդը 15 տարի անց չխոսեր դրա մասին։ Նա պատմել է, որ երբ 11 տարեկան էր, մանկապիղծ-մարզիչի զոհն է դարձել։ «Ես կոտրված էի, ես ինձ էի մեղավոր համարում […]

Մխիթարյանն ընդգրկվել է 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի  ավագը հայտնվել է 60-րդ տեղում: Հիշեցնենք ՝  Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի