18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Այն, որ Զինված ուժերի հրամանատարությունը և ոչ միայն հերթի մեջ է ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու/կալանավորվելու որևէ կասկած չկա, սակայն Արզումանյանի ձերբակալությունը բացի նիկոլական արյան վրեժից նաև խորհրդանշական բնույթ ունի. առջևում բրյուսելյան հանդիպումն է Նիկոլ Փաշինյան-Իլհամ […]

Ընդդիմությունը կկիրառի իր զինանոցի «Իսկանդերը». «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը կմեկնարկի իշխանության համար շրջադարձային զարգացումներով: Ընդդիմությունը քննարկում է սեպտեմբերի երկրորդ շաբաթում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը մեկնարկելու հարցը: Վերջնական որոշում կկայացվի սեպտեմբերի 2-ին` «Դիմադրության» շարժման հանրահավաքի արդյունքներից հետո:   Իհարկե, այս գործընթացը միս ու արյուն կստանա այն ժամանակ, երբ ՔՊ-ական պատգամավորների շարքում գտնվեն անհրաժեշտ ձայներ: […]

Միքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել եւ մեղադրանք առաջադրել: «Ժողովուրդ» […]

Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել․ «Հրապարակ»

 «Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը երեկվանից չի գործում: Գործելու է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհը` 4.7 կիլոմետրանոց, որը կծառայի առաջիկա ամիսներին: Իսկ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ գարնանը: Այժմ Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել: Առաջին ուղևորները, որոնք երեկ անցել են այս ճանապարհով, եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար […]

Մահացել է Միխայիլ Գորբաչովը

92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։ Նա կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը, ընտանեկան գերեզմանում՝ կնոջ կողքին։ Միխայիլ Գորբաչովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ նախագահը։ Նա իր լիազորությունները վայր է դրել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ, հայտնում է […]

«Գժանոց. ԿԳՄՍ նախարարի հարազատ կնիկն Աղավնոն հանձնելու օրը դարդոտ գրառում է արել՝ հերիք չէ, մի հատ էլ կիսվել է ֆեյքի հայհոյանքները, ուղղված՝ ՔՊ-ական իշխանություններին»

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Գժանոց. ԿԳՄՍ նախարարի հարազատ կնիկն Աղավնոն հանձնելու օրը դարդոտ գրառում է արել՝ հերիք չէ, մի հատ էլ կիսվել է ֆեյքի հայհոյանքները, ուղղված՝ ՔՊ-ական իշխանություններին: Կարճ ասած՝ կնիկը տարածում է մարդուն ուղղված այս և նման հայհոյանքները՝ «ՔՊ ական պոռնիկի սերունդները առանց կրակոցի հայկական Աղավնոն հանձնեցին թուրքին»: […]

Փաշինյանն ու Շառլ Միշելը հեռախոսազրույցում անդրադարձել են առաջիկա եռակողմ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: […]

Ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը

Politik.am-ին հասած տեղեկություններով, քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։   Մենք փորձեցինք կապ հաստատել Քննչական կոմիտեի հետ, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի