02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն․ «Վեդոմոստի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն,  գրել է «Վեդոմոստին»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ Հավանաբար, կհանդիպեն Սոչիում։  

«Հայաստանը նորից կլինի անվտանգ, երբ թավշյա պատուհասները հեռացվեն իշխանությունից». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում ազգային իշխանությունները նշանավորվել են նաև նրանով, որ կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծել են կանոնավոր մարտունակ բանակ: Դավաճանների իշխանությունն ամեն կերպ փորձում է անել հակառակը. կանոնավոր բանակը վերածել կամավորական խմբերի` տալով նրանց նահանջի և կազմակերպված պարտության քավության նոխազի կարգավիճակ: Հայաստանը նորից կլինի անվտանգ, երբ լիբերալիստական անբարո և անսկզբունք […]

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան

 «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում». Սերժ Սարգսյան   Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, […]

Գևորգ Ալթունյանն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ»

Երեկ տեղեկացանք, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ալթունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մի քանի օր առաջ է եղել ազատման հրամանը։ Ի՞նքն է դիմում գրել, թե՞ ազատել են։ «Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում է եղել՝ հաստիքի կրճատում»։ Հարցրինք, թե ինչով է զբաղվելու։ Ալթունյանն ասաց, որ առայժմ հանգստանալու է»:

«Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու․ «Փաստ»

Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական […]

Այսուհետ վարչապետը կորոշի, թե ով ծառայողական ավտոմեքենա ունենա, ով՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։ Նախկինում վարչապետն այս ոլորտում որեւէ լիազորություն չի ունեցել, եւ ոլորտի կարգավորումն իրականացրել […]

Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որը ստեղծված իրավիճակում առավելագույնս օգտվի Իրանի հետ համադրվող շահերից․ պատգամավոր

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ […]

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Արցախի ժողովուրդը պատային վիճակում է՝ չի կարող պահանջել հրաժարականը, մյուս կողմից հենց Արայիկն է կործանարար. Աշոտյան․ mediahub

Ցանկացած քաղաքական գնահատական, որը չի պարունակում իր մեջ օբյեկտիվ դատողություններ Նիկոլ Փաշինյանի կողմից վարված ու վարվող կործանարար քաղաքականությանը ի սկզբանե նիկոլական մեկնաբանություն է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի երեկվա հարցազրույցը: «Արայիկ Հարությունյանի հարցազրույցը չի տարբերվել Նիկոլի ուսապարկերի հարցազրույցներից այս թեմայով, և եթե Արայիկը չի քննադատել Փաշինյանին, […]

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի