24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գնահատական տվեցին նախագահի ասածին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նկատեց, որ Ճիշտ չէ, երբ մի հարց վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այդ ժամանակ է  երկրի առաջին դեմքը դրա շուրջ կարծիք հայտնում: Մանուկյանը հավելեց, որ ամեն դեպքում փորձում է զերծ մնալ քաղաքական գնահատական տալուց:  “Բայց որպես քաղաքացի պետք է […]

Փորձում են ճնշում գործադրել գնդապետի վրա` հիվանդ որդուն բանակ զորակոչելով/վիդեո/

Ազատամարտիկ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող որդուն զորակոչել են բանակ: Վոլոդյա Ավետիսյանի հարազատները ու ընկերները սա դիտում են , որպես քաղաքական հետապնդման մաս: “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության նախագահ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինչպես անհասկանալի է իրենց համար Վոլոդյա Ավետիսյանի նման պարզ ու […]

Գերմանիայում մեկնարկել է երկրորդ խաղաշրջանը

Երեկ Գերմանիայում մեկնարկել է այդ երկրի ֆուտբոլի առաջնության երկրորդ խաղաշրջանը: Մյունխենի ՛՛Բավարիան՛՛ իր հերթական հաղթանակը տոնեց՝ այս անգամ պարտության մատնելով Մյունխենգլադբախի ՛՛Բորուսիային՛՛: Վերջիններս իրենց հերթին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 1 միավորով գերազանցելով Հենրիխ Մխիթարյանի թիմին՝ Դորտմունդի ՛՛Բորուսիային՛՛: Դորտմունդցիները իրենց հերթին այսօր կմրցեն ՛՛Աուգսբուրգի՛՛ հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղաշրջանում ՛՛Բորուսիան՛՛ ջախջախեց մրցակցին 4-0 հաշվով: […]

ԱԱԽ քարտուղարը ընդունել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում: […]

Նախագահը Բրազիլիայում ՀՀ դեսպանին ազատելու մասին հրամանագիր է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Ո՞ր մարզպետարաններն են յուրացրել պետբյուջեի գումարները.արձագանքում է դատախազությունը

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը օրերս ասուլիսում հայտարարեց,  որ ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, ինչպես նաեւ որոշ մարզպետարաններում  բացահայտվել են խարդախության դեպքեր: Վերջինս չբացահայտեց այդ դեքպերը՝ խորհուրդ տալով դիմել համապատասխան մարմիններին: Henaran.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն: Դատախազության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.   “ՀՀ գլխավոր դատախազությունում  2013թ. ընթացքում ՀՀ ֆինանսների […]

Մարզադաշտ կառուցելուց 180 մարդ է զոհվել

Անգլիական լրատվամիջոցների փոխանցմամբ Քաթարում 2022թ. Աշխարհի առաջնության համար մարզադտ կառուցելու ժամանակ 2013թ. զոհերի թիվը անցնում է 180-ի սահմանը: 2 տարվա ընթացքում մրցաշարին նախապատրաստվելու համար իրականացվող շինարարության ժամանակ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել է 382-ի: Բայց իրականում վիճակը ավելի վատ է: Քաթարի ղեկավարությունը եւ ՖԻՖԱ-ն նշում են, որ իրենք ամեն ինչ անում են աշխատողների անվտանգությունը ապահովելու […]

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում այսպիսի տեղեկատվությամբ գրառում է արել. “Հունվարի 24-ին  Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզազծը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ […]

Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին

  Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի