17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են առաջնագծի նախիջևանյան ուղղություն /ֆոտո/

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:   «Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն […]

Հայաստանն ունի մարտահրավերներ, որոնք պահանջում են քաղաքական մտքի լուծումներ. Արմեն Գրիգորյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է  ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշվում են պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: «Այս նախադասության ձևակերպումը բնորոշում, սահմանում, պարզ է դարձնում այն կարևորությունը, որն ունի Անվտանգության խորհուրդը, որի աշխատակազմը պետք է լինի այն ուղեղային կենտրոնը, որն ազդակներ է […]

Ազատեք բանտերից բոլոր ազատամարտիկներին. Հեթանոս Տիկոն` Նիկոլ Փաշինյանին/տեսանյութ/

Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո) բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Մեծարգո Պարոն վարչապետ, Գերագույն գլխավոր հրամանատար. Ես՝ հայ զինվոր եմ և Հայաստանի հանրապետության մեկ մասնիկը: Դուք վարչապետ եք առաջադրվել ժողովրդի կամոք:Ուզում եմ նշել, որ հասարակ քաղաքացին սխալվելու իրավունք ունի, բայց […]

Դավիթ Տոնոյանը Կասպշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեսպան Կասպշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական […]

Դավիթ Տոնոյանը քայլ արեց

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար։ Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:   

Վարչապետն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ս.թ. մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Կառավարության […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է  ս.թ. մայիսի 23-ին  Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին: ՀՀ պաշտպանության […]

«Ժողովուրդը գիտի մի բան՝ երբ գողանում են, գործերը լավ առաջ չի գնա»

«Ժողովուրդը գիտի մի բան՝ երբ գողանում են, գործերը լավ առաջ չի գնա: Այս փոփոխությունը պիտի բերի նրան, որ կոռուպցիան ոչ թե բարձրանա, ինչպես եղել է շատ նախարարների ժամանակ, այլ հակառաը պետք է կոռուպցիայի համար դաժան պատիժներ լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուն, ապա […]

Իլհամ Ալիեւը սպառնում է

«Նախիջևանում տեղակայված ժամանակակից սպառազինությունները՝ այդ թվում երկար հեռահարության հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախները»,- Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ազատությունը»: Ալիևն ասել է, որ Նախիջևանի բանակն այսօր հզոր է և ունակ է ոչ միայն կասեցնելու թշնամու սադրանքները, այլև հաջողությամբ իրականացնել հակահարձակման գործողություններ:  

Դավիթ Տոնոյանի քայլը

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը: ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի