11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գյումրիում տաքսու վարորդի կողմից ռուս կնոջը կողոպտելու մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ Գյումրիի բնակչուհու պայուսակը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018 թվականի փետրվարի 4-ին Գյումրիի բնակչուհուց (ազգությամբ ռուս, ծնված՝ 1971թ.) ահազանգ է ստացվել, որ վարձավճարի դիմաց ուղեւորափոխադրման ծառայություն իրականացնող անձը կողոպտել […]

Ընտրակեղծարարը դատապարտվել է ազատազրկման

Ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու եւ փոխելու վերաբերյալ դատախազի ներկայացած հերթական բողոքն է բավարարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից: 2017 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել […]

Այդ լսումները դարձան «ձեռառնելիք». «Ելք»-ի հանրահավաքը մեկնարկեց

Քիչ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի «Ո՛չ թանկացումներին» հանրահավաք-երթը: Հանրահավաքը բացեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ նախատեսված երթի ժամը փոփոխվել է, քանի որ ցանկանում են շատ քաղաքացիների մասնակից դարձնել երթին: «Բարի երեկո սիրելի պայքարող մարդիկ, բարի երեկո Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Մարդիկ, ովքեր բարձր քաղաքացիական գիտակցություն ունեն: Հունվարի 18-ին մեկնարկեց «Ելք» դաշինքի երթ-ակցիան, […]

Գլխով հարվածել է ոստիկանության տեսուչի դեմքին.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության աշխատակցի նկատմամբ գործադրված բռնության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի բնակչին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի բնակարաններից մեկում, քաղաքացին բռնություն է գործադրել ոստիկանության տեսուչի նկատմամբ՝ իր ծառայողական […]

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել /տեսանյութ/

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. հունվարի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-22:00-ի սահմաններում,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Արշակունյանց պողոտայում  կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին […]

Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք

Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք: Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ […]

Ըստ հաղորդման, քննիչը կալանավորին սպառնացել է եւ 2 դեպքով խոստովանական ցուցմունք կորզել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այսպես, 12.01.2018թ.-ին` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել […]

Մեղադրանք՝գիշերային ակումբի սեփականատիրոջը՝ պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։ Փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել պոռնկությամբ […]

«Դարիկնոցից» բերման են ենթարկվել մերկապարուհիներ՝ իրենց «կլիենտներով».հատուկ օպերացիա

Այսօր՝ փետրվարի 4-ին, գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ […]

«Օդից փող» հեռուստախաղի հեղինակները կպատժվե՞ն.մանրամասներ

«Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նշենք, որ հեռուստահաղորդման դեմ հաղորդում է ներկայացրել «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Եփրեմյանը հաղորդում է ներկայացրել հեռուստահաղորդման դեմ: Հիմք ընդունելով հաղորդումը ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, հետո  գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, այժմ նախաքննության փուլում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի