13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կա զոհ, և պատիժը կրող էլ անպայման պետք է լինի

Ես չեմ կարող գնահատել Սասնա Ծռերի արարքը, բայց չեմ էլ կարող քննադատել այն: Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը,  պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ է համարում Սասնա Ծռերի անդամների  ազատ արձակումը: «Ես միանշանակ չեմ արդարացնում Սասնա Ծռերի արածը: Զենք կարելի է օգտագործել, երբ այլևս խաղաղ միջոցները չեն աշխատում: Ես միշտ էլ ասել եմ, որ […]

Քոչարյանին կձերբակալե՞ն

Դո՞ւք էլ եք համոզված, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում, երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին պատասխանելով ուղիղ եթերում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, թե ինչ-որ մեկը կհայտնվի ճաղերի հետևում, թե ոչ: Բայց նրանք, ովքեր թույլ են տվել չարաշահումներ, կոռուպցիա են իրականացրել, անպայման կհայտնվեն ճաղերի հետևում:

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

Ոստիկանության կողմից բերման ենթարկված  Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել այսօր Երևանի Սայաթ–Նովա պողոտայից։

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը ձերբակալվեց /տեսանյութ/

25.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը  ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության […]

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել […]

Ոստիկանությունը բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին (տեսանյութ)

Քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից ոստիկանությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Նրան բերման են ենթարկել «Անի» հյուրանոցից դուրս գալիս: Բերման ենթարկվելիս նա ոստիկանության աշխատակիցներին ասել է, որ իրեն վատ է զգում, այնուամենայնիվ, Սարգսյանը բերման է ենթարկվել, իսկ թե ինչ կասկածանքով դեռ հայտնի չէ:

Վահան Շիրխանյանն ազատ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ րոպեներ առաջ  բավարարեց   ՀՀ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի  միջնորդությունը  զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու: Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանը ձերբակալվել ու կալանավորվել էր  2015 թ-ի ԱԱԾ կողմից վնասազերվծած զինված հանցախմբի գործով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]

Բերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: Լուրը հաստատել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:  «Կա նման բան, ես հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ»,- ասել է Գալստյանը:  Հիշեցնենք, որ օրերս  քննչական կոմիտեի քննիչները խուզարկության ենթարկեցին  «Յանս» ռեստորանային համալիրի փաստացի տիրոջ` Ռ. Բեգլարյանի բնակարանում: Խուզարկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի