12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գաղտնալսման պատմության կծիկը բացվում է. Ժողովուրդ

2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է, սակայն իրավապահ համակարգը դեռես չի կարողանում գտնել բուն գաղտնալսողներին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերին […]

Ի՞նչ գին կվճարի Փաշինյանը Քոչարյանին. Առավոտ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչւսրյանը պահանջում Է վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրապարակային ներողություն խնդրել իրեն զր­պարտելու համար ու արդեն համապատասխան հայցադիմում Է ներկայւսցրել դատարան։ Քոչւսրյւսնի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ շատ մանրամասներ որոշել են առայժմ չներկայացնել հայ­ցի վերաբերյալ։ « Խոսքըը վերաբերում է պարոն Փաշինւանի այն արտահայտությանը, որ նա ասել է՝ ինչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է՝ կարելի է […]

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Լեւոն Երանոսյանին

Հատուկ քննչական ծառայությունում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպանը։ Մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, դրանք են. Հոդված 309. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական […]

ԱԺ պատգամավորը տուգանվեց /լուսանկար/

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին,  ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Արարատի մարզի Դաշտավան գյուղում իրեն զգալով ինչպես ձուկը ջրում՝ Lexus մակնիշի 080 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, անգամ այն պայմաններում, երբ նշված հատվածում կանգնած էին ճանապարհային ոստիկանները։ Երևի թե «մեծն» պատգամավորին թվացել […]

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել /տեսանյութ/

Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով […]

Քննչական կոմիտեն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի արտադրամասի օպերատորի կյանքը խլած պայթյունի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները: 2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է պայթել և մարդ է մահացել: Նույն օրը՝ […]

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը: Արցախում հրավիրված ասուլիսում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցը համապարփակ ներկայացնում է դեպքերը, օրինակները՝ կապված հայատյացության հետ: «Այս զեկույցը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հայատյացության օրինակները ներկայացվում են իրավական համատեքստում: Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող խնդիր […]

Ճշմարիտ քրիստոնյան ատում է մեղքը, որի մեջ միասեռականն է

Այսօր համացանցում analitik.am -ի կողմից տարածվել է «ԼԳԲՏ ֆորում․ Ինչի՞ համար, ո՞ւմ պատվերով և ի՞նչ վտանգներ կան» վերտառությամբ մի տեսանյութ, որն, առաջին հայացքից, ուղղված է սույն թվականի նոյեմբերին Երևանում այլասերվածների և նրանց իրավունքների պաշտպանների կողմից ծրագրված այսպես կոչված «ԼԳԲՏ քրիստոնյաների» ֆորումի անցկացման դեմ: Այդ պատրանքը առավել խորացնում է այն հանգամանքը, որ տեսանյութը պարունակում է նաև […]

Ի՞նչ խափանման միջոց կկիրառվի Լևոն Երանոսյանի նկատմամբ

Ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է: Լևոն  Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ «Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և […]

Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն:  «Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու  համար», – ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Թե ի՞նչ գործով է Երանոսյանը կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այդ մասին տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի