Իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում նման գործելաոճն անընդունելի է և վտանգում է երկրում խոսքի ազատությունը. News.am
Նախընտրական քարոզարշավի շրջանակում NEWS.am–ը հրապարակել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ուղիղ միացումները և գրառումները` նպատակ ունենալով ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի` հավասար պայմաններում լուսաբանվելու հնարավորությունը։ Այսպես, հրապարակվել են նաև ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, այդ թվում` «Արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան մեր թեկնածուների դեմ. Շարմազանովն անուն տվեց» և «ՀՀԿ-ի աջակիցներին […]





































