24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու. Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ծննդատունը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերականգնի Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը ռմբակոծվել էր երեկ ադրբեջանական զինուժի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք նորից կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու», – հայտարարել է Սամվել Կարապետյանը։  

Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում արցախցի երեխա է ծնվել։ «Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր կյանքով։ Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք», – նշում են «Շենգավիթ» ԲԿ-ից։   Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերն այսօր թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։  

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2241 դեպք, մահերի թիվն ավելացել է 26-ով

Հոկտեմբերի 28-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82 651 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2241-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 52 508 (+694) մարդ, այս պահին բուժվում է 28 548-ը (+1521): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1595 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1243-ը (+21), իսկ այլ պատճառներով՝ 352-ը (+5):

Ինչո՞ւ է Հայաստանը տանուլ տալիս պատերազմի երկրորդ ճակատում․ Ժողովուրդ

Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 26 դեպք: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդը եւս երկու շաբաթով՝ մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ: Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին: […]

Անհրաժեշտ է դոնարական արյուն. դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ

Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ, ֆեյսբուքի իր էջում գրել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գևորգ Թամամյանը:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1600 դեպք, մահերի թիվն ավելացել է 34-ով

Հոկտեմբերի 27-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80 410 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1600-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 51 814 (+652) մարդ, այս պահին բուժվում է 27 027-ը (+914): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1569 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1222-ը (+26), իսկ այլ պատճառներով՝ 347-ը (+8): Մեկ օրում մահացել է 34 […]

Կորոնավիրուսը զարգանում է, ԿՏ սարքեր չկան, իսկ առողջապահության նախարարությունը միայն կոչեր է անում․․ Ժողովուրդ

Օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա: Իսկ եթե դրանից մարզային բացառիկ քաղաքներում կա, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է: Օրինակ՝ Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն ԿՏ սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Իսկ Վանաձորի ԲԿ-ն ունի ԿՏ սարքավորում, որտեղ թոքերի […]

Որոշում ունեն՝ չխոսել․ Հրապարակ

«Իմ քայլը» հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն է, չեն ցանկանում ասել, թե որքան գումար են փոխանցել ռազմաճակատին՝ Արցախին օգնության համար։ Հիմնադրամից որեւէ թիվ, տվյալ չասացին մեզ՝ հիմնադրամը հաշվետու է միայն դոնորներին, հանրության համար, ինչպես հասկացանք, ասելիք չունեն։ «Էս պահի դրությամբ չենք հրապարակելու ոչ մի տվյալ, հումանիտար օգնությունը, ինչ որ արվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի