17 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թող հանեն Հայ եկեղեցու պատմությունը և տեղը մտցնեն աղանդավորների պատմություն

Վերջին օրերին հանրային միջավայրում լայն քննարկման առարկա է դարձել դպրոցներում Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդման հարցը։ Մի կողմը պնդում է, թե առարկայի դասավանդումն անթույլատրելի է, քանի որ դա դիտարկվում է որպես կրոնական քարոզչություն հանրակրթական դպրոցներում, իսկ մյուս կողմն էլ կարևորում է առարկայի գոյությունն ու առաջնային պլան մղում երեխաների քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը։ «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր […]

Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք

«Ախր զարմանում եմ, դուք տեսե՞լ եք համագործակցություն։ Դուք անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ։ Նա մեզ հետ ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու»: ԲՀԿ նախագահը համոզված է՝ ժողովուրդն է որոշելու՝ ընդունո՞ւմ […]

Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ

Այսօր, Հայաստանի ամենակարեւոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարահության եւ բարեկրթության պատշաճ մակարդակ։ Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսեւորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։ Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, […]

Հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք. Դավիթ Տոնոյանը՝ սահմանին իրավիճակի մասին

«Այս  պահին սահմանին իրավիճակը  հարաբերական կայուն է»,-Եռաբլուրում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– նշել է նախարարը:  Անդրադառնալով ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանի զոհվելու փաստին ու հարցին, թե  ինչ պայմաններում է  զոհվել  զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «թիրախավորված […]

«Թան էլ չէ՝ փրթած մածուն». Շարմազանովը՝ Փաշինյանին

«Փաշինյանը ակնհայտորեն խառնել էր ամեն ինչ: Ինքն իրեն հռչակել է սահմանադրություն: Երևանի ընտրությունները ընդամենը ՏԻՄ ընտրություններ են  և չեն կարող որևէ դեպքում հանդիսանալ Խորհրդարանը լուծարելու հիմք»,-Henaran.am-ի  հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկելով մարդիկ քվեարկում են խորհրդարանը լուծարելու օգտին: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ ԱԺ-ն ընտրվել է […]

Եթե մասնակցում եմ 1 միլիոն 72 հազար բնակչություն ունեցող քաղաքի ընտրություններին, չի նշանակում ստվերում եմ. Զարուհի Փոստանջյան

«Երկիր  Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանըչի կարծում, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստվերում է հայտնվել: «Եթե մարդը մասնակցում է 1 միլիոն 72 հազար բնակչություն ունեցող քաղաքի ընտրություններին, դա չի նշանակում ստվերվել: Մենք մասնակցում ենք քաղաքական ընտրությունների՝ քաղաքկաան կուսակցության առաջադրմամբ: Երեւանի ավագանու ընտրությունները այսօր թիվ մեկ քաղաքական իրադարձությունն է»,-Henaran.am –ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: Մեր […]

«Դուք քաղաքական դիակապտությամբ էիք զբաղվում… դիշովկա էիք, դիշովկա եք ու դիշովկա էլ կմնաք»

«Սահմանին զոհ ունենք… Աստված լուսավորի հոգին…  Ուրիշ ժամանակ սենց դեպքերում համացանցն ու մամուլը ողողվում էր՝ «Աստված ջան, մինչև ե՞րբ…» ու նման բովանդակությամբ մեկնաբանություններով ու լուրերով…  Իսկ հիմա, կարծես ամեն բան նորմալ է, բնականոն, ու էդ «սրտացավների ամբոխը» չկա…  Ուզում եմ հարցնել. ի՞նչ է փոխվել, ընկերներ… Հիմա մե՞ր արյունը չունեն էդ տղերքը, մե՞ր տղերքը չեն, մեզնի՞ց […]

Իրավիճակը սահմանին մտահոգիչ է. այս ամենի արդյունքը լինելու են վիրավորները եւ զոհերը

«Սահմանին իրավիճակը  բավականին լարված է, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ հայկական պետությունների ողջ սահմանի երկայնքով կրակոցներ են լինում, ընդ որում, ադրբեջանական կողմը կրակում է ոչ միայն ռազմական դիրքերի եւ զինվորականների ուղղությամբ: Սրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք միմյանց ուղղված սպառնալիքների եւ հայտարարությունների ֆոնի բարձրացում եւ Երեւանից եւ Բաքվից, հետեւաբար, այս ամենի արդյունքը […]

«Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը, սա էր նշանակում

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքյան հանրագրում նշում է.  «Երբ շատ երկար մեկին փորձում ես համոզել, որ եթե օրինակ առանց պարաշուտ ինքնաթիռից թռնես ընկնելու ես գաբռլամիշ լինես, բայց դիմացինդ չի լսում և շարունակում ա պնդել, որ իրեն բան չի պատահի, համբերությունդ հատում ա և ասում ես՝ ես սխալ եմ, դու՝ ճիշտ գնա՝ թռի…: «Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» Սերժ […]

Պարոն, մեծամտությունը կործանել է Ձեզանից հազարապատիկ խելացի և հզոր գործիչների. Շարմազանովը՝ Փաշինյանին

Սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով արտահերթ ընտրությունների մասին  ԱԺ պատգամավորներին ասել է. «Հլը ձեզ թափ տվեք, ո՞վ եք դուք, որ նպատակահարմար գտնեք արտահերթ լինի, թե՝ չէ»: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի այս հայտարարությունը՝ ասաց. «Մարդն իրեն նույնացնում է ողջ ժողովրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի