Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/06/sargsyan_thumb.thumb_-300x199.jpg)
Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Երեկ ունեցել ենք կրակոցներ, համապատասխան հաղորդագրությունը տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»,- նշեց նա։ Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: