19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՀՀ-ում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել է, թե ակնհայտ է, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։ Ըստ նրա՝ միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Ադրբեջանին ու Հայաստանին ԵՄ առաքելության […]

Աշոտը ամբողջ տարին հայտարարագրել է 3200 դրամ, Մարիամը գրեթե 11 միլիոն դրամ․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ։ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2022-ին աշխատելով «Դիջիթեյն» ընկերությունում, որին պատկանում է «Տոտո» առցանց խաղատունը, ստացել է 10 մլն 893 հազար դրամ, […]

Փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց․ «Փաստ»

Ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնել, ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Նշել էինք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, որ ներկայում տեղի ունեցող զարգացումներն իրենց իշխանությունը պահելու համար լուրջ սպառնալիք են, և հնարավոր են անհնազանդության հուժկու ալիքներ։ Ըստ այդմ, փորձում են հասկանալ, թե նման […]

Փաշինյանի այցերի ժամանակ ԱԺ-ն բերվում է համար 1 դրության․ «Հրապարակ»

Հայաստանը նոր բարձունքներ է նվաճում՝ ամրապնդելով իր տեղը հակաժողովրդավարական երկրների բարձրագույն լիգայում։ Նիկոլ Փաշինյանը 30 տարվա ընթացքում կառավարության միակ ղեկավարն է, որի՝ ԱԺ այցելության ժամանակ անվտանգության աշխատակիցները հսկում են նաեւ լրագրողների օթյակից։ Երեկ կին թիկնապահը թույլ չտվեց լրագրողներին՝ վարչապետին թիկունքից «զում» անել՝ մոտեցրած նկարել, ասելով, թե իրավունք չունենք։ Ընդհանրապես, Փաշինյանի այցերի ժամանակ ԱԺ-ն բերվում է […]

«Ասացի, չէ՞, չեմ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը». Արարատ Միրզոյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունները, կամ ի՞նչ կարող է ասել Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված, սակայն հետաձգված հանդիպման վերաբերյալ։ Ինչպես միշտ, Արարատ Միրզոյանն ասաց, որ չի մեկնաբանելու որևէ հարց։ Նշենք, որ այդ պահին Արարատ Միրզոյանը ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի […]

Իշխանություններն ամեն ինչ անում են մեզ թուլացնելու և ստեղծելու տպավորություն, որ մենք անճար ենք և պետք է ընդունենք բոլոր պահանջները, որոնք թշնամին մեր առջև դնում է. Ռուստամյան

Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլևս կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ «Հիմա այդ ուժը ցուցադրել են, տեսել են, որ այդ ուժի դեմ անպաշտպան իրավիճակ է, դրանից ավելի են լկտիացել։ Ադրբեջանն իր ծրագիրն ունի Թուրքիայի հետ։ Նրանք […]

Խուճապի կարիք չկա, սովորել ենք լարված իրավիճակում ապրելուն. Պաշտպանության փոխնախարարը՝ Երասխում կրակոցների մասին

Սա չի նպաստում բանակցային գործընթացին, վնասում է դրան, ձեռագիրը նույնն է, փորձում են փոքր, լոկալ խնդիրներ ստեղծել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած գործողություններին։ «Ըստ իմ ունեցած տեղեկությունների, դրանք հեռահար կրակոցներ են եղել, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։ Ամեն դեպքում, խուճապի կարիք չկա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված