31 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական […]

Մինչդեռ 2017 թվականին երգում էր «Մասիս հոր» մասին, «Արաքս մոր» մասին․ «ժողովուրդ»

«Երեւան դարձած, ի՛մ Էրեբունի, Դարեր ես անցել, Բայց մնացել ես պատանի: Քո Մասիս հորով, Քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն». այս տողերը 2017 թվականին երգում էր Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ կարեւոր իրադարձությամբ չնշանավորվող «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններին ընդառաջ: Հիշեցնենք, որ դաշինքի անդամ մի շարք թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի հետ […]

ԱՄՆ դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և´ բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին` որպես միջնորդի. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով: Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ: Ադրբեջանի կազմում […]

Խուցն ու աղիքը

Նիկոլական իրականությունը Հայաստանում իր խորքային ազդեցությունն է թողնում հայ հասարակության վրա, որի տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում շուրջ երեք տարի տևող մշտական, մեր առօրյայի մաս դարձած համազգային սթրեսին: Հասարակության մի մասն անտանելի է համարում Փաշինյանի պատճառով և նրա կողմից ստեղծված և օր օրի խորացող աղետը հանդուրժելը և իր անհամաձայնությունը հայտնում է ամեն մի առիթով` […]

Կես տարի շրջափակման մեջ ապրող Արցախում 11 000 մարդ կորցրել է եկամտի աղբյուրը, տնտեսությունը 390 միլիոն դոլարի վնաս է կրել

Ադրբեջանի կողմից կես տարի շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել։ Ինչպես հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից, 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր […]

ԱՄՆ դեսպանը Հ1-ի եթերում հեքիաթներ էր պատմում այն մասին, թե ինչ անվտանգ ու ապահով կապրեն հայերն Ադրբեջանում. Վրթանեսյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եվրոպաբնակ հայերի նամակը հուլիսի 21-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման համատեքստում է, ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Բոլորիս համար ակնհայտ է, որ որպես խաղաղության պայմանագիր փաթեթավորվող փաստաթուղթն, ըստ էության, Արցախի հանձնման փաստաթուղթն է։ Բոլորս հասկանում ենք, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չեն կարող ունենալ։ Դա շատ լավ […]

«Կարելի է 2-3 ամսում իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել. Փաշինյանը պետք է լռի». Օսկանյան

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այն կարծիքին է, որ պետք է մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով հնարավոր է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չստորագրի: «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նա բոլորին կոչ արեց մասնակցել ստորագրահավաքին: Նա նշեց, որ չի լսել ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երկու ելույթները. «Լրահոսից ուղղակի […]

«Արցախը չի ընկրկելու թշնամու առջև». Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր Երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված