20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Արայիկ Հարությունյանը այս ճանապարհով է որոշել ուշադրություն գրավել․ «Հրապարակ»

«Նախօրեի գիշերը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է սկսում։ «Սա լրացուցիչ ճիգ է՝ միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասաց նա ու հավելեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա […]

Արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը. «Ժողովուրդ»

Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն մասնակցելու է հին դեմքերով: Թեեւ դեռ որոշված են միայն առաջին 5 համարների անունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը: Արմեն Փամբուխչյանը՝ Փամբը, կլինի 2-րդ համարը: Նա 2001 – 2006 թվականներին սովորել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում եւ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ […]

Մատենադարանը միայն Հայաստանի սեփականությունը չէ, այլ աշխարհի համար շատ լուրջ ռեսուրս է․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում բրիտանական դեսպանատանը կից գործում է այսպես կոչված խաղաղապահների կորպուս, որի հետևորդները մինչև 300 հազար մարդ է: Ըստ տարբեր աղբյուրների, կորպուսի հետևորդների մեծամասնությունը տարբեր աղանդների ներկայացուցիչներ են։ Այս կորպուսում կան նաև մարտական ​​ջոկատներ, որոնք պատրաստ են 30 արցաթի դիմաց հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների կամ Մատենադարանի վրա, […]

Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին. Արարատ Միրզոյան

Տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։ Այս համատեքստում ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը, Ավստրիայի […]

Չափազանց կարևորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը. Արցախի հկ-ների հայտարարությունը

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հասարակական կազմակերպությունների հայտարարությունը «Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները ողջունում և շնորհակալություն են հայտնում 470 եվրոպական ՀԿ-ներին և միավորումներին, որոնք նամակ են հղել Եվրոպական միությանը և Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Չափազանց կարևորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ […]

Այսպես շարունակվելու դեպքում հենց ինքը կարող է հայտնվել անասնագոմում՝ թուրքերի համար «կերած-խմած մսացուի» կարգավիճակում. Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկն անասնագոմ է այցելում,իսկ մյուսը՝ նստացույց է անում։ Պատուհասների իշխանություն։ Եթե ազգակործան կապիտուլյանտին թվում է, որ «ջայլամի» գլուխը հողի մեջ մտցնելով՝ փրկվելու է, ապա չարաչար սխալվում է։ Այսպես շարունակվելու դեպքում հենց ինքը կարող է հայտնվել անասնագոմում՝ թուրքերի համար «կերած-խմած մսացուի» կարգավիճակում»։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։ Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելլա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Քոչարյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` […]

Մտահոգիչ է Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը՝ ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Առանց արտաքին ուժերի, մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատեւել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների եւ հայրենիքի համար է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։ Հանրահավաքներին եւ երթերին մեր մասնակցության ընթացքում կատարված դիտարկումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված