19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔՊ վարչության նիստը բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ. «Ժողովուրդ»

Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տեւել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ: Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. […]

Արցախի խորհրդարանը նոր նախագահ կընտրի. «Ժողովուրդ»

«Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավում որոշել են փոխել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ով Արայիկ Հարությունյանի կուսակիցն է։ Տարբեր պատճառներ էին նշում, գլխավորը՝ որ նա իրավիճակին չէր տիրապետում, խմելու հանդեպ սեր ուներ եւ երբեմն անզգույշ հայտարարություններ էր անում: Վերջինը. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի»: Եվս մի պատճառ էին ասում․ […]

Զինծառայող է մահացել

Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դատարանը բավարարել է Դավիթ Տոնոյանի միջնորդությունը. նա կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված միջնորդությունը իրեն ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն թույլատրելու վերաբերյալ։ Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան […]

Անհայտ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան փողոցը. նրանք հանդիպելու են փոխոստիկանապետին

Անհայտ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան փողոցը և գնում են հանդիպելու փոխոստիկանապետի հետ: Այդ մասին ծնողները հայտնեցին լրագրողներին: «Փորձենք հասկանալ, թե ինչ են ասում: Մենք էլ ենք հասկանում, որ դա փափուկ բարձ է: Բայց էնպես չէ, որ գնացին էլ հետ չենք գալու»,-նշեցին նրանք:

Շուտով վրաններ ենք տեղադրելու Բաղրամյանի վրա, անժամկետ կմնանք այնքան, մինչև Փաշինյանն ընդունի. անհետ կորածի ծնող. news.am

Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը «մի ոտք» շուտ տուն գան: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը։ «Անհետ կորածների բոլոր ծնողներին խնդրում եմ թողեք ձեր հողը, գոմը, ամեն ինչը, եկեք ձեր ամենաթանկի համար պայքարեք։ Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները […]

Ի՜նչ փչացած մարդ է մեր երկրի ղեկավարը. Վազգեն Մանուկյան

Անկախ-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանը կարճ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին։ -Պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել, որի ժամանակ հնչեցրեց Արցախի հետ կապված մի շարք վտանգավոր և աղմկահարույց հայտարարություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։ – Անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ հայտարարությունների քաղաքական և բովանդակային մասը։ Միայն մի բան կարող եմ ասել՝ ի՜նչ […]

Անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». պարզ է դառնում, որ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ. Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու, մեր իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար: Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված