23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայի նախագահի հայազգի թեկնածուն դուրս է մնացել պայքարից

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենքի առջեւ, ավելի քան 2 տասնյակ լրագրողների ներկայությամբ, Ֆրանսիայի նախագահի երիտասարդ հայազգի թեկնածու Մաքսիմ Վերները, ով նաեւ Ֆրանսիայի Երիտասարդական ասոցացիայի նախագահն է, հայտարարել է, որ չի մասնակցի նախագահական ընտրություններին, քանի որ դրա համար անհրաժեշտ 500 ստորագրության փոխարեն նրան հաջողվել է հավաքել 458-ը: Այս մասին տեղեկացնում է “Nouvelles d`Arménie”-ն:

Զղջումով, բայց միաժամանակ նաեւ արժանապատվորեն` նա հայտարարել է. “Պետք է հաշտվել իրականության հետ”:

Վերները մի քանի րոպե խոսել է երիտասարդներին վերաբերող իր ծրագրի մասին` նշելով, որ իր եւ իր թիմի առաքելությունն այսքանով չի ավարտվում: Նա հայտարարել է, որ կաջակցի նախագահի թեկնածուներին` երիտասարդության հետ կապված հարցերում:

Այն հարցին, թե գիտի արդեն` ում օգտին է քվեարկելու, Վերներն ասել է, որ տվյալ պահին ոչինչ չի կարող ասել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ