05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է ԳԴՀ արտգործնախարար Գիդո Վեստերվելլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեին:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ մեծ նշանակություն է տալիս երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ բազմաբնույթ համագործակցության դինամիկ ու շարունակական զարգացմանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը շահագրգիռ է բոլոր ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական եւ այլ, խորացնելու հարաբերությունները բարեկամ Գերմանիայի հետ:

Նախարար Գիդո Վեստերվելլեն եւս գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական հարաբերությունների մասին, նշելով, որ երկու երկրները սերտորեն աշխատում են երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ եւ փոխադարձ վստահությամբ են վերաբերում միմյանց: Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի այս հոբելյանական տարում իր երկիրը ցանկանում է մինչեւ այժմ եղած ձեռքբերումների հիման վրա ընդլայնել եւ զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները, տարածաշրջանային մարտահրավերներն ու խնդիրները: Երկուստեք կարեւորվել է նաեւ Գերմանիայի հետ համագործակցությունը Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում՝ նկատի առնելով Գերմանիայի առանցքային դերը Եվրոպայում եւ եվրակառույցներում:

 Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ