Պենտագոնը մոդելավորել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
Ամերիկյան զինվորական հրամանատարությունը երկշաբաթյա վիրտուալ վարժանքներ է անցկացրել, որի շրջանակներում մանրամասնորեն մոդելավորվել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա եւ դրան հաջորդող իրադարձությունները, հաղորդում է “The New York Times”-ը:
Գեներալները եւ ծովակալները եկել են այն եզրակացության, որ իսրայելական հարվածը Իրանի միջուկային օբյեկտների վրա անխուսափելիորեն կհանգեցնի ԱՄՆ-ի ներգրավմանը կոնֆլիկտի մեջ եւ հարյուրավոր ամերիկացիների մահվան:
Ամերիկյան զինվորականների մոդելավորած պատմությունը ձեւավորվում է հետեւյալ կերպ. Իսրայելն առանց որեւէ մեկին զգուշացնելու օդային հարված է հասցնում Իրանի միջուկային օբյեկտներին, որին իրանցիները պատասխանում են Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերին հարվածելով: Իրանական հրթիռներից մեկը հարվածում է նշանակետին` սպանելով 200 նավաստիների, ինչն էլ իր հերթին Հինգերորդ նավատորմին է ներգրավում այդ ամենում: Նավատորմի ավիացիան ավարտում է ռմբակոծությունը եւ գրոհում զինվորականներին:
Ընդ որում` վարժանքների մասնակիցները հասկացել են, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի օգնությամբ չեն կարող ամբողջությամբ դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Միակ բանը, որ նրանք կարող են անել, դա Իրանին “մի քանի տարով ետ տանելն է”:
Ընդհանուր առմամբ, վիրտուալ վարժանքների մասնակիցները կարծում են, որ ենթադրյալ պատերազմը շատ կասկածելի է թվում, իսկ կորուստները` շատ լուրջ: բացի այդ, նրանք կարծում են, որ իրական պատերազմի պայմաններում հետեւանքները կարող են շատ ավելի ծանր լինել: