05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Խուճուճ Էդոյին” կբռնեին.նա սահմանը չի հատել. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը “Սիլ կոնցեռնի” պատվավոր նախագահ, թիվ 10 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել Է Հայաստանում, առոչինչ է ճանաչել այն հիմնավորմամբ, որ Սուքիասյանը վերջին հինգ տարում 10 ամիս 20 օր հանրապետությունից բացակայել է:

Ըստ “Հայկական ժամանակի” ՀՀ ոստիկանությունը, սակայն, չի պատրաստվում չեղյալ անել վերջին հինգ տարում ավելի քան 17 ամիս ՀՀ-ում չբնակված, թիվ 11 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին տրամադրված համանման տեղեկանքը: «Հիշեցնենք, որ դեռեւս 2004-ի աշնանը Էդուարդ Մադաթյանի դեմ քրեական գործ էր հարուցվել` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով: Իսկ 2004-ի դեկտեմբերի 6-ից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Հետախուզման չորս տարիների ընթացքում բազմիցս մամուլում նշվել է, որ նա Հայաստանում չէ, ինչը հաստատել էր նաեւ ինքը` Մադաթյանը, 2008-ի օգոստոսի 13-ին “Զվարթնոց” օդանավակայանում, երբ չորս տարի դրսում մնալուց հետո, ստանալով ՀՀ գլխավոր դատախազի համաձայնությունը, որոշել էր վերադառնալ Հայաստան: Այդ օրը “Զվարթնոց” օդանավակայանի VIP սրահում, ի թիվս բազմաթիվ անձանց, նրան դիմավորողների շարքում է եղել նաեւ այդ ժամանակ դեռեւս Էրեբունու թաղապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, որը Մադաթյանի խնամին է:
Մադաթյանի բացակայության հարցի շուրջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը թերթին պարզաբանել է. «Ցանկացած անձի ելքումուտքի մասին պաշտոնական աղբյուրը կամ տվյալների բազան, որը հիմք է տալիս նման բան փաստել, դա ՍԿՏ համակարգն է: ՍԿՏ համակարգը վարող լիազոր մարմինը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է: Ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս իրավունք ունի այդ համակարգից օգտվել:

ՍԿՏ համակարգի տվյալները ստուգվել են, եւ հետեւություններն արվել են ըստ դրանց: Այնպես որ, ձեր կողմից հիշատակված թեկնածուի` էդուարդ Սադաթյանի մասին նման տվյալներ մենք չունենք նրա մուտքի եւ ելքի վերաբերյալ, որ Հայաստանի Հանրապետությունից բացակայել է ձեր ասած ժամանակում` վերջին 5 տարում: Հետախուզման մեջ գտնվելով, մարդը կարող է նաեւ Հայաստանում լինել: Իսկ այն տարբերակը, որ նա հետախուզման մեջ գտնվելուց կարող էր Հայաստանից սահմանային անցակետով պաշտոնապես դուրս գալ, դա անհնար է: Նրան սահմանին կբռնեին”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ