19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Լարիսա Ալավերդյանը դեմ է քվեարկել շատ որոշումների. Հայոց աշխարհ

“Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրուցում ասել է, որ իր որոշումն է չմասնակցել ընտրություններին, ուստի եւ նրա անունը չկա անցողիկ ետղերում: “Ես սկզբունքորեն համաձայն չեմ եղել նախընտրական այս կարճ ժամանակահատվածում որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքի կամ դաշինքատիպ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնելուն”,-ասել է նա:

Տիկին Ալավերդյանը հիշեցրել է, որ ինքը  անկուսակցական է, եւ արդեն մի անգամ կուսակցության հրավերն ընդունելով, ժամանակի ընթացքում միշտ հրապարակային ձեւով ներկայացրել է իր տեսակետները։ “Փոքրամասնության մեջ էի նաեւ այն ժամանակ, երբ “Ժառանգությունը” կոչ արեց քվեարկել Լ.Տեր-Պետրոսյանի օգտին, եւ շատ հստակ արտահայտել եմ իմ անհամաձայնությունը։  Այս դեպքում էլ հայտնել եմ իմ կարծիքը, որովհետեւ համարում եմ, որ ավելի նպատակահարմար է առանձին գնալ ընտրությունների, մանավանդ` ժամանակի այս հատվածում։

Եթե կար նման մտադրություն, ապա այսօր նույն ցուցակում հայտնված անձանց կողմից պետք է լինեին համատեղ միջոցառումներ, գործողություններ, մենք էլ իմանայինք, հասարակությունն էլ հասկանար, որ կան խորքային ընդհանրություններ, որոնց մասին այսօր խոսվում է։ Ցավոք, նման բան տեղի չի ունեցել”,-ասել է Ալավերդյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ