20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՖՖ նախագահը, այնուամենայնիվ, քաղաքականությունից չխուսափեց

Այսօր ԵՊՀ էին հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը` ուսանողների հետ քննարկելու հայկական ֆուտբոլի օրակարգը:

Երբ լրագրողներից մեկը փորձեց քաղաքական բնույթի հարց ուղղել, ԵՊՀ ռեկտորը թույլ չտվեց` ասելով, որ հավաքվել են ֆուտբոլի մասին խոսելու, հետո էլ` համալսարանի պատերի ներքո ընտրությունների վերաբերյալ հարցերը դիտվում են որպես քարոզչություն:

Լրագրողի այն դիտարկմանը, արդյո՞ք այս հանդիպումը քարոզչություն չէ, Ռուբեն Հայրապետյանն ասաց. ‘’Ես քարոզչության կարիք չունեմ, ես այս հանդիպմանն եմ եկել ԿԳ նախարարի հրավերով : Ինչի՞ պիտի ես գամ մայր բուհ ու քարոզչություն անեմ, ես առաջադրված եմ մեծամասնականով, ու պիտի ընտրվեմ տվյալ տեղամասում’’: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ հավելեց. ’’Ոչ մի լրագրողի չի հաջողվելու քաղաքական հարցերով փչացնել ֆուտբոլասերների տոնը’’:

Հանդիպումից հետո լրագրողների հարցերը հիմանականում անպատասխան մնացին` Աշոտյանը հայտարարեց.’’Հարգելի լրագրողներ, դուք օրենք եք խախտում, չի կարելի քաղաքական բնույթի հարցեր տալ կրթության օջախում’’:

Երբ լրագրողները շրջապատեցին ՀՖՖ նախագահին, նա ասաց.’’ Անգամ թույլ չտվեցիք տղայիս տեսնեմ, բան ունեի ասելու … ’’: Հայրապետյանի որդին նույնպես ներկա էր հանդիպմանը: Այնուամենայնիվ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը վերաբերվում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված լրագրող Գայանե Առուստամյանին, նա պատասխանեց.

’’Շատ նորմալ եմ վերաբերվում, իրեն անձնապես չեմ ճանաչում, գիտեմ, որ երիտասարդ ա , շատ լավ ա արել, որ դրել ա թեկնածությունը, բոլորն ունեն այդ իրավունքը, եւ ցանկացած Հայաստանի քաղաքացի ինձ համար համարվում է արժանի մրցակից’’: Կհասցնի՞  համատեղել պատագամավորի աշխատանքը ՀՖՖ նախագահի զբաղվածության պարագայում: Հայրապետյանն ասաց` հետո կպատասխանի հարցին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ