20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Էշ մի սատկի, գարուն կգա` յոնջա կուտենք”

‘’Ուռա, կեցցե մայիսի մեկը’’,-այսպես արձագանքեց  Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը  մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հաղորդած այն տեղեկությանը, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ջոնիկ Աբրահամյանը հանել է իր թեկնածությունը թիվ 17 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Տիգրան Կարապետյանը:

‘’Ես չեմ իմանում, թե ինչու են դնում, ինչու են հանում: Ես գիտեի, որ էդ տեղը ‘’բրոնյա արած’’ ա. Կա՛մ Հովիկ Աբրահամյանը, կա՛մ իր եղբայրը, մի օր պե՞տք է վերջանա այդ մենաշնորհը թե չէ: Իսկ իմ հակառակորդ այդ կինը Կարինեն, ես լսել եմ, որ խելացի կին է, բայց նրան քչերն են ճանաչում’’,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանի կարծիքով, եթե անգամ Ջոնիկ Աբրահամյանը չհաներ իր թեկնածությունը, դա ոչ կավելացներ, ոչ էլ կպակասեցներ  իր ընտրվելու հնարավորությունները:

Տ. Կարապետյանը նշեց, որ պատրաստվում է արտաշատցիներին հնարավորություն տալ` պատգամավորի, այլ ոչ թե ավելի բարձր ատյանների միջոցով լուծելու իրենց խնդիրները: Կարապետյանին հնարավոր է, որ պաշտպանի կուսակցություններից մեկը, սակայն թե որ մեկը, դեռ պարզ չէ:

Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ անկախ այն բանից, կհայտնվի հաջորդ գումարման Ազգային Ժողովում, թե ոչ, կմասնակցի 2013-ի նախագահական ընտրություններին։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ