10 Մայիսի, Saturday, 2025
KFC

‘Ազգային միասնության ուխտ’-ը սատարելու է ‘Ժառանգությանը’

  Արձանագրելով ‘Ժառանգություն’  կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ քաղաքական այդ կառույցի մյուս պատգամավորների արգասաբեր գործունեությունը Ազգային Ժողովում եւ ՀՀ բնակչության մեջ ու հատկապես ընդունելով ‘Ժառանգութիւն’  կուսակցության հրապարակած ‘Ուխտ նոր Հայաստանի Հռչակագրի’  դրույթները, ԱԶԳԱՅԻՆ  ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ  ՈՒԽՏ կուսակցության ժողովը միաձայն որոշում է ԱԺ մայիսի 7-ի ընտրությանը սատարել ‘Ժառանգութեանը’` ընտրապայքարին մասնակցող կուսակցություններից ամենաարժանավորին:                                                                                      Ազգային միասնության ուխտ կուսակցության ժողովը երկրի գլխին կախված աղետը պետականորեն կասեցնելու պայմանը նույնպես, ինչպես ‘Ժառանգություն’ը, համարում է ՀՀ բնակչության, քաղաքական-հանրային կառույցների եւ գիտամշակութային մտավորականության միաբանությունը` միասնական ջանքերով ապահովելու իրական պետականամետ  իշխանափոխություն:

Ներկա  ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն ‘Ժառանգության’ հաղթանակով է հնարավոր սկսել իրական իշխանափոխություն:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ազգային միասնության ուխտ’ կուսակցության մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ