13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԿԸՀ-ն մերժեց Լեւոն Զուրաբյանին

Ապրիլի 1-ին հրավիրված նիստին ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ նախընտրկան շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումը: Հիշեցնենք, ՀԱԿ շտաբի ղեկավարը մեղադրում էր ՀՀԿ-ին ` օրենսդրությունը խախտելու մեջ, պահանջելով վերացնել խախտումը:

Լեւոն Զուրաբյանը դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նշելով, որ “Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը”:

Ըստ ԿԸՀ-ի, դիմումի մեջ նշված կետերը երկրի օրենսդրության խախտում չեն համարվում: ԿԸՀ որոշումը հնարավոր է բողոքարկել Վարչական դատարան` երեք օրերի ընթացքում:

 

 


KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ