“Հանրապետականն արել է իր ընտրությունը” . Շամազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, “Հանրապետական” կուսակցության խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը ռուսական “Стратегии и развития” ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ “Հանրապետական” կուսակցության առջեւ դրված առաջադրանքներին:
Ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակը, կայանալիք ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն երկրի համար, եւ “Հանրապետականը”` որպես պատասխանատու քաղաքական ուժ, ունի հստակ քաղաքական կամք` կազմակերպելու ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ: “Հանրապետականն” արել է իր ընտրությունը, այն է` Հայաստանը ժողովրդավարական դարձնելու ուղին:Այլ ուղի մենք չունենք,”-նշել է նա:
Էդուարդ Շարմազանովը հավելել է նաեւ, որ Հանրապետականը հանդիսանում է կարեւորագույն օղակ` ներկայի եւ ապագայի միջեւ, եւ համոզմունք է հայտնել, որ մայիսին կայանալիք ընտրություններին իրենք հանդես կգան որպես համախոհների թիմ, որն արժանի է ժողովրդի վստահությանը, ինչպես նաեւ կառավարություն ձեւավորելուն:
Այն հարցին, թե հայ-ռուսական համագործակցությունը որ ոլորտում է ավելի հեռանկարային, ԱԺ փոխխոսնակը պատասխանել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է Ռուսաստանի դաշնակիցը լինել, եւ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են 2 երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ոլորտներում` առեւտրա-տնտեսական, ռազմական, տեխնիկական, հումանիտար:
Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ “Եդինանա Ռոսիա” կուսակցության հետ “Հանրապետականի” կապերի մասին, որի հետ իշխող կուսակցությունը համագործակցում է կուսակցական գործունեության տարբեր ոլորտներում: ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ այդ հարաբերություններն ապագայում էլ կզարգանան նույն կերպ` ի նպաստ 2 երկրների եւ եղբայրական ժողովուրդների: