20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ի քվեները ջիգյարով քվեներ են. Արթուր Բաղդասարյանը հորդորեց պահել դրանք

ՕԵԿ հանրահավաքին կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հարթակ բարձրացավ` անցնելով ՕԵԿ-ական երիտասարդնրի կազմած շարքերի միջով, որոնք կրում էին սպիտակ վերնաշապիկներ` ՕԵԿ գրառումներով. “Եղանակը մեր դաշնակիցն է: Սաղ օրը ահավոր անձրեւ եկավ, 5.15 դադարեց,“-հավաքվածներին այսպես ողջունեց Արթուր Բաղդասարյանը:

Նա հայտարարեց, որ վերջին 6 ամսվա ընթացքում 3 անգամ պտտվել է Հայաստանով մեկ եւ այդ ընթացքում է ծնվել ՕԵԿ նախընտրական ծրագիրը: Նա հորդորեց համակիրներին վաղը եւ հաջորդ օրը լավ աշխատել, որպեսզի ապահովվի ՕԵԿ հաղթանակը, ինչը, նրա խոսքով, նշանակում է ավանդների վերադարձ, անվճար բարձրագույն, միջին եւ մասնագիտական տեղերի ավելացում, “ուսման վարձ” կոչվող լծից ազատում, “տան վարձ” կոչվող լծից ազատում, պայմանագրային զինծառայության ծավալների մեծացում, ուղղիչ աշխատաքային գաղութներում գտնվող մարդկանց պայմանների բարելավում:

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօր 2 Հայաստան կա` Երեւանը եւ մարզերը, ու շարունակեց, որ ՕԵԿ հաղթանակը նշանակում է մարզերի համաչափ զարգացում, եւ պետական աջակցություն սահմանամերձ բնակավայրերին. “Այսօր գործազրկությունը գրոհել է մարդկանց վրա: Մենք առաջարկում ենք, որ պետությունը գրոհի գործազրկության վրա”:

ՕԵԿ առաջնորդը խոստացավ նաեւ նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակի բարձրացում: Արթուր Բաղդասարյանի ելույթը մերթընդմերթ ընդմիջվում էր “հաղթանակ, հաղթանակ” բացականչություններով: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը Հայաստանի ամենաազնիվ քաղաքական ուժն է, իր հետ բերելու է բազմաթիվ “լուսավոր” բարեփոխումներ: Այնուհետ ՕԵԿ առաջնորդը հերթով թվարկեց ՕԵԿ մեծամասնականի թեկնածուների անունները եւ հայտարարեց, որ նրանք հաղթելու են: Արթուր Բաղդասարյանը հորդորեց  բոլորին ակտիվ լինել, մասնակցել հանձնաժողովների նիստերին:

“Պետք է աշխատենք հանձնաժողովներում պահպանենք ՕԵԿ-ի քվեները: Դրանք չափազանց շատ են: Դա ցույց են տալիս մեր հանդիպումները: ՕԵԿ-ի քվեները ջիգյարով քվեներ են: Այդ քվեների թիկունքում հայ ժողովուրդն է կանգնած,”- իր ելույթն այսպես եզրափակեց ՕԵԿ նախագահն ու հայտարարեց, որ անձրեւը սկսեց գալ, բայց դա արդեն լավ նշան է, որովհետեւ քարոզարշավն ավարտվեց: Արթուր Բաղդասարյանը մաղթեց, որ անձրեւն իր հետ հաջողություն, բերք ու բարիք բերի:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ