Ընտրություններն ընթացել են առանց խախտումների. ԵԱՀԿ դիտորդներ
“Ընտրություններն ընթացել են խաղաղ, կազմակերպված եւ որեւէ կոպիտ խախտում մեր կողմից չի գրանցվել,”- հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:
Նրա խոսքով` որոշ տեղամասերում, ինչպես օրինակ Վանաձորում, դիտորդներն ավելի շատ էին, քան ընտրողները: Ցինկերը հավելել է նաեւ, որ այս ընտրությունների եւս մեկ առավելությունն այն էր, որ ընտրատեղամասերում տեսախցիներ էին տեղադրված:
Հիշեցնենք, որ առաքելության կազմում են 20 անկախ մասնագետներ Եվրամիության 8 երկրներից, ԱՄՆ-ից եւ Իսրայելից:
Վաղը մայիսի 7-ին, “Congress” հյուրանոցում դիտորդները մամլո ասուլիս կհրավիրեն, որի ընթացքում կամփոփեն իրենց առաքելության արդյունքները: