01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Վ. Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.

‘Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ռուսաստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ պետությունների քաղաքացիների համար այս առանձնահատուկ օրը մենք խորը երախտագիտությամբ եւ հարգանքով ենք հիշում ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների սխրագործությունը եւ թիկունքում մարտնչողների տոկունությունն ու արիությունը:
Համոզված եմ, որ պատերազմի տարիների փորձությունն անցած Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ապագայում եւս կամրապնդվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, հանուն Անդրկովկասում կայունության ու անվտանգության:
Օգտվելով առիթից` կցանկանայի սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ համատեղ կառուցողական աշխատանքի համար, մաղթել նորանոր հաջողություններ, քաջառողջություն եւ բարեկեցություն’:

Henaran.am-ին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ