22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է.

‘Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:

Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջեւ զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում:

Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով:

1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրյա ազատամարտիկները` բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը: Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շենացման համար:

Այս հաղթանակը նույնպես մեր ողջ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանը, հավերժ հայկական Արցախը եւ ողջ հայությունը լի են վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց խաղաղությունն ու առաջընթացը’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ