21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Է.Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Սեյմասին` ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը մերժելու համար

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հետ:

Հեռախոսազրույցում Է.Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Հանրապետության Սեյմասին` ի դեմս լիտվացի պատգամավորների, առ այն, որ մայիսի 10-ին ‘’Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ’’ Սեյմասի օրակարգ մտցված ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը քվեարկության արդյունքում մերժվել է:

ԱԺ փոխնախագահի խոսքով` այս քայլով Լիտվան եւս մեկ անգամ վերահաստատել է իր կշռադատված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` ցույց տալով, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ապարդյուն են:

Իր հերթին, Ալգիս Կաշետան շնորհավորել է է. Շարմազանովին եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:

Պարոն Կաշետան նշել է, որ ԱԺ ընտրություններին հետեւած լիտվացի դիտորդները վկայել են, որ Հայաստանում անցկացվել են ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններ:

 Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ