23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սահմանին իրավիճակը դեռ լարված է

Չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում`հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ