28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

Հունիսի 18-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերել են սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական աջակցության հարցերին:

Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ է առաջարկել բարձրացված հարցերին, տվել հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար, որոշ հարցեր էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ