Ղարաբաղի ժողովրդին պետք չէ որևէ բան պարտադրել
«Հպարտ ու ոգևորված եմ, որ այս ճակատամարտը եղել է, որ մեր առաջին հանրապետությունն է ստեղծվել, որը հետագայում մեր բոլոր հաղթանակների նախադրյալն է եղել»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ երբ հայ ժողովուրդը միասնական է ու պայքարում է, հաջողության է հասնում:
Ինչ վերաբերում է ԼՑՀ հիմնահարցին, ապա Հակոբյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, և նա մեկ անգամ արդեն ապացուցել է, որ որևէ մեկը չի կարող լուծել այն։
«Ղարաբաղի ժողովրդին ամեն ինչ հետաքրքրում է և համապատասխան հետևություններ կատարում է, և պետք է հասկանալ, որ Ղարաբաղի ժողովրդին պետք չէ որևէ բան պարտադրել»:
ՊԲ հրամանատարը հայտնեց, որ այս օրերին սահմանին հանգիստ է: