15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՄՆ սենատորն այցելում է Հայաստան

Հունիսի 1-ին Հայաստան կայցելի ԱՄՆ  դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը (Իլինոյս նահանգ), տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ` քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը եւ ներքին իրավիճակին առնչվող հարցեր: Սենատոր Դուրբինն ու նրա ղեկավարած պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենան Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացված հայ-թուրքական միջսահմանային ծրագրերի մասնակիցների եւ կին քաղաքական առաջնորդների հետ:

Միացյալ Նահանգների Սենատում մեծամասնական խմբակցության թիվ երկու  ղեկավար դեմքը լինելուց զատ` սենատոր Դուրբինը հանդիսանում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Նա նաեւ ընդգրկված է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում, որի իրավասության դաշտում են գտնվում Եվրոպական մայրցամաքի, այդ թվում Կովկասի հետ կապված հարցերը: Ենթահանձնաժողովը զբաղվում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական Միության եւ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությանն առնչվող հարցերով:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ