22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ մամլո ծառայությունից Henaran.am-ին փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՂՀ պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը պարգևատրվել է “ՀՀ Զինված ուժեր. 20 տարի” հոբելյանական հուշամեդալով:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին” համաձայնագիրը:

Ստորագրման արարողության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և առկա են բոլոր նախապայմանները համագործակցության ընդլայնման ու զարգացման համար: Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ղազախստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ երկու գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագիրը:

Սեյրան Օհանյանի խոսքերով՝ այս համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա համագործակցել ռազմակաՆ տեխնիկայի փոխանակման, սպասարկման և նորոգման, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ:

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հերթին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Ադիլբեկ Ջակսիբեկովը հավելել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը ներառում է ինչպես ռազմական կրթության ու ուսուցման, այնպես էլ փորձի փոխանակման և ռազմատեխնիկական ոլորտները:

Նույն օրը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ընդունել է նաև ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ