28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Որևիցե շինծու թղթով չենք կարող երեխային ազատել բանակից»

 ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ կարող է ներկայացնել այն հիվանդանոցների ցանկը, որտեղ արդեն իսկ դոսիեներ ունեն պաշտոնյաների երեխաներն, ովքեր չեն պատրաստվում ծառայել հայոց բանակում: ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը պահանջեց Նաիրա Զոհրաբյանից օրինակներ բերել:

Նա բացառեց նման դեպքերը, թե հիվանդանոցները նման քայլի են գնում, քանի որ, ըստ նրա, օրենսդրությունը դա ուղղակի թույլ չի տալիս: «Բոլոր նախաքննությունները, քննությունները առաձնացված են և զորակոչի ժամանակ էլ առաձնացված են: Մենք ունեք հստակ կառուցված մեխանզիմներ»,-ասաց նա և նշեց, թե անձամբ ծանոթ է նախարարի մոտեցումներին, որ եթե երեխան հիվանդ է, անիմաստ է մարդու իրավունքը խախտել, տանել բանակ և բանակը ծանրաբեռնել հիվանդ երեխայի զորակոչով:

«Բայց գիտենք, որ որևցիե շինծու թղթով չենք կարող երեխային ազատել բանակից: Եթե կան, ներկայացրեք, օգնենք մեր քաղաքացիներին, բժշկական կենտրոններին ու նախարարությանը ճիշտ ուղղությամբ գնալ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ