28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովը պաշտպանեց Սեյրան Օհանյանին

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը նկատեց, որ վերջին շրջանում թշնամու կրակոցներից տասնյակ զոհեր ենք ունեցել սահմանում, ու սոցցաներում քննարկվում էր, որ մահացածներից ոչ մեկը նույնիսկ միջին կարգի ապրող ընտանիք երեխա չէ, այլ՝ ծայրահեղ ապրող ընտանիքի երեխա: «Այստեղ տեղին է «Հայրենիքն աղքատինն է միայն պատերազմի ժամանակ» ասացվածքը, և անընդունելի է, որ հասարակության մեջ բանակում ծառայողների կամ չծառայողների շերտեր առաջանան»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ իհարկե, խնդիր կա. «Բայց ես կարծում եմ, որ մենք թեմայից շեղվեցինք, մենք պետք է քննարկենք խնդիրը, իսկ եթե այստեղ խնդիր ունենք ներկայացնել, թե ինչ խնդիրներ կան, դրա համար կա աշխատանքային խումբ, կարող ենք հավաքվել և քննարկել: Բայց եթե վատը ներկայացնում եք, լավն էլ ներկայացրեք: Դուք հանձնաժողովի անդամ եք ու լավ գիտեք, որ վերջին շրջանում Պաշտպանության նախարարի ու նախարարության հետևողական աշխատանքի շնորհիվ զորակոչային խնդիրներում ոչ թե վատթարացում, այլ բարելավում է նկատվում, դա ի՞նչի չեք ասում: Ամեն ինչ ներկայացնել սև գույներով, այդպես չէ, սա Ազգային ժողով է, և հասարակությունը մեզ նայում է»:

 Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Պետք չէ հիշեցնել, որ սա Ազգային ժողով է, Ազգային ժողով չէ, ես այստեղ չեմ եկել գովաբանելու»: Էդուարդ Շարմազանովն էլ պատասխանեց, որ այստեղ գովաբանություն չի ակնկալվում, այլ ակնկալվում է խոսել բացառապես հարցից: «Որևէ մեկից չեմ ակնկալում գովասանքի խոսքեր, ակնկալում եմ հարցի վերաբերյալ առողջ քննարկում, որևէ մեկը գովասանքի կարիք չունի, բանավեճի մի վերածեք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ