16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Զանգում են հարազատներին, ասում՝ պարտք արեք, որ վերադառնանք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկով: Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ծառայել, կարող են մեծ գումար՝ օրինակ տասը միլիոն դրամ, վճարել ու ազատվել ծառայությունից: Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ այդ գումարով կարելի է մի քանի պայմանագրային զինծառայող ավել ունենալ ու այդպես վճարել նրանց աշխատավարձերը:

 Հիմնական զեկուցողը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս առաջարկն ընդունելի համարեց: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ պետք է լրջորեն քննարկել գումարի չափը, որ վճարում են 27 տարին լրացած ու չծառայած երիտասարդները, որ ցանկանում են վերադառնալ հայրենիք ու ազատվել քրեական պատասխանատվությունից: Նա առաջարկեց կտրուկ բարձրացնել այդ գումարի չափն՝ ի օգուտ ընդհանուր գործի:

Հարակից զեկուցող, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ընդհանուր գործի նպատակն այնպես անելն է, որ մեր քաղաքացիները չխուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից ու զորակոչվեն բանակ, բայց կան մարդիկ, ովքեր իրենց կամքով չեն խուսափել այդ ծառայությունից, ուղղակի սոցիալական խնդիրների պատճառով նախքան 18 տարեկան դառնալը հեռացել են երկրից ծնողների հետ: 

«Եթե գումար ենք նվազեցնում կամ բարձրացնում, սա սիմվոլիկ գումար է, որի չափը փոխել չի կարելի: Տարբեր երկրներում ապրող քաղաքացիներ ունենք, որ նույնիսկ գումար չունեն, որ գան, Նոր տարուն իրենց հարազատներին տեսնեն, կամ մարդ է մահանում, գան թաղմանը, նույնիսկ գիտեմ դեպքեր, երբ զանգում են իրենց հարազատներին, ասում են՝ պարտք արեք, որ վերադառնանք, մի հատ էլ բարձրացնենք այդ չափը»,-ասաց Մարուքյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ