Ինչքա՞ն է երկարաձգվելու այս օրենքը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե քանի անգամ է երկարաձգվելու: Նշենք, որ առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները մուծեն, ու խնդիրը կարգավորվի:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, բայց այս պահանջները, ցանկությունները գալիս են դրսից, ամեն անգամ մարդիկ հորդորում ու խնդրում են, միևնույնն է՝ չեն անցել զինվորական ծառայությունը: Ամեն տարի չէ, որ բերում ենք, փորձում ենք ավելի ձգձգել, հնարավորություններ ստեղծել»:
Հրանուշ Հակոբյանը նաև ընդգծեց, որ շատ ու շատ երիտասարդներ, ովքեր թեկուծ տույժ-տուգանքը վճարում են, սակայն վերադառնում են հայրենիք ու ծառայում են: