28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոփոխություն չծառայած ու Հայաստան վերադառնալ ցանկացողների մասին օրենքում

Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ առաջարկվում է օրենքում 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով:  

«Առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները մուծեն, ու խնդիրը կկարգավորվի»,-ասաց Հակոբյանը: Նա նշեց, որ սփյուռքում գտնվող քաղաքացիները չեն կարողանում Հայաստան գալ այն պատճառով, որ օրինակ վաղ տարիքում են հեռացել այստեղից և չեն ծառայել:

Հակոբյանը հայտնեց, որ նախորդ տարի մոտ 958 մարդ է եկել, բյուջե է ներմուծվել հինգ հարյուր միլիոնի կարգի գումար: 30 հազար հոգի գտնվում է քրեական հետախուզման մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ