21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սա «բաստիոն»-ի առօրյան է` չեն թողնում ձանձրանանք. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել:

Օրինակ` ՀՀԿ-ի Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավարի տուն էին գնացել, եղբորը միանգամից տարել ոստիկանություն «զրույցի»:
Ավելին, սրանից առաջ էլ, ցանկացած ներքաղաքական լարվածության փուլում, հանկարծ ստուգվում են` ՀՀԿ-ականները ապօրինի զենք ունե՞ն, թե՞ չունեն ու այդ «ստուգումը» տևում է այնքան ժամանակ, քանի իրենց «պաշտպանած օբյեկտը» ինչ-որ միջոցառման է:
Դեռ չեմ խոսում մարդկանց մեքենաների մասին, որոնք դեռևս 2024-ի «Սրբազան պայքարի» մեկնարկից անմիջապես հետո ապօրինի պահվում էին ոստիկանական «պլադշատկեքում»:
Սա «բաստիոն»-ի առօրյան է` չեն թողնում ձանձրանանք»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ